Բաժիններ՝

Քանյե Ուեսթի առողջական վիճակը ծանր է

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի առողջական վիճակն ավելի ծանր է, քան ենթադրվում էր ավելի վաղ: Այս մասին հայտնել է TMZ-ն:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Ուեսթը տառապում է այնքան լուրջ հոգեբանական խնդիրներից, որ ապահովագրական ընկերությունը պարտավորված կլինի ծածկել բոլոր այն ծախսերը, որոնք երաժիշտը կրել է 21 համերգների չեղարկումից հետո: Արտիստը հիվանդանոցում կմնա առնվազն մինչեւ շաբաթվա վերջը:

Հրատարակությունը նշում է, որ ռեփերն ապահովագրական պայմանագիր է կնքել, որի համաձայն ապահովագրական ընկերությունն ամբողջովին ծածկում է չեղարկված ելույթներից կորուստները արտիստի լուրջ հիվանդության դեպքում:

Նոյեմբերի 22-ին Ուեսթի մոտ ախտորոշվել էր հյուծվածություն: Դրանից մեկ օր առաջ բժիշկները երաժիշտին տեղափոխել էին Կալիֆոռնիայի համալսարանին կից Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոն:

Ռեփերին հոսպիտալացրել էին այն բանից մի քանի ժամ անց, երբ նա չեղյալ էր հայտարարել իր Saint Pablo շրջագայության շրջանակում մնացած բոլոր համերգները՝ 21 ելույթ: Իր գործողությունների պատճառը կատարողը չէր բացատրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս