Օբաման Գոհաբանության օրը տոնական ընթրիք է մատուցել ծերանոցներից մեկում՝ սպասարկելով վետերաններին
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման Գոհաբանության օրվա տոնի նախօրեին այցելել է Վաշինգտոնի ծերանոցներից մեկն ու տարեցներին անձամբ մատուցել տոնական ընթրիքը, հայտնում է Սպիտակ տունը։
Տարեցներին ու անօթևաններին այցելությունը, ինչպես նաև հնդկահավին «ներելու» արարողությունը Գոհաբանության տոնին ավանդույթ է ԱՄՆ նախագահի համար։
Օբաման այցելել է ծերանոց, որտեղ բնակվում է մոտ 400 պատերազմի վետերան։
Տոնական սեղանի շուրջ Օբաման մատուցել է հնդկահավ և սոսուս, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման՝ լոբի և սպանախ, իսկ Օբամայի դուստր Սաշան՝ կարտոֆիլի պյուրե։
Կերակրացանկում եղել են նաև քաղցր կարտոֆիլ և խոզի միս։
Ամերիկացիներն այսօր տոնում են իրենց ազգային տոնը՝ Գոհաբանության օրը։
https://www.youtube.com/watch?v=okOXh2PqOk0