Բաշար Ասադը 3 ամսով երկարաձգել է զինյալների համաներումը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 3 ամսով երկարաձգել է զինյալների համաներումը, հայտարարել է Հալեպ նահանգի նահանգապետ Հուսեին Դյաբը քաղաքի արևելյան հատվածի բնակիչներին ուղղված ուղերձում, հայտնում է RIA Novosti-ն։
Համաներումը հայտարարվել էր հուլիսի 28-ին՝ 3 ամսով։ Հոկտեմբերի 27-ին Ասադը այն երկարաձգել է ևս 3 ամսով։
Նահանգապետը ուշադրություն է հրավիրել փաստին, որ «դեռևս ուժի մեջ է հնարավորությունը նրանց համար, ով ձեռքը զենք է վերցրել իր եղբայրների դեմ մեր հայրենիքում»։
«Իմ խորհուրդն է՝ շտապեք օգտվել այդ առաջարկից»,- հայտարարել է պաշտոնյան։