Ուորլիքը հուսով է, որ Նալբանդյանը և Մամեդյարովը դեկտեմբերին կհանդիպեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ տևական խաղաղության հասնելու նպատակով։ Այս մասին Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Դիվանագետը հույս է հայտնել, որ համանախագահներին կհաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ Համբուրգում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։
Նրա խոսքով՝ կայանալիք հանդիպման ժամանակ կողմերը կկարողանային քննարկել հակամարտության կարևոր, առանցքային հարցեր, մասնավորապես Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցերը։
«Մենք շարունակում ենք աշխատել նախագահների հետ, որպեսզի կազմակերպենք հաջորդ հանդիպումը»,- ասել է Ուորլիքը։