Հին փիլիսոփաների 14 հավերժ ակտուալ ասույթները
1. «Հաճախ սխալ է լինում կառավարումը վստահել հանճարին: Նա չափից ավելի բան է սպասում հասարակ մարդկանցից». Թուկիդիդես:
2. «Մարդկային ազատությունների իրական կործանիչը նա է, ով քաղաքացիների մեջ բաշխում է նվերները, զոհաբերությունները և մյուս բարիքները». Պլուտարքոս:
3. «Դատավորներից ամենաիմաստունը ժամանակն է». Պերիկլես:
4. «Կյանքը նման է բացահայտումների շարքի, և ինչքան մենք շարժվում ենք առաջ, այնքան ավելի շատ ենք ըմբռնում: Գիտակցել այն, ինչ գտնվում է կողքին, ամենալավ միջոցն է՝ հասկանալու այն, ինչն առջևում է». Հիպատիա:
5. «Փոքր շանսը հաճախ բացում է ճանապարհ դեպի մեծ հաջողություններ». Դեմոսթենես:
6. «Յուրաքանչյուրը կարող է բարկանալ. դա հեշտ է: Բայց բարկանալ անհրաժեշտ մարդու վրա, անհրաժեշտ ժամանակ, անհրաժեշտ պատճառով և անհրաժեշտ ձևով՝ ամեն մեկը չի կարողանա». Արիստոտել:
7. «Ոչինչ գոյություն չունի՝ ատոմներից և դատարկությունից բացի. մնացածը միայն հորինվածք է». Դեմոկրիտես:
8. «Իմ հորը ես պարտական եմ, որ ապրում եմ: Իսկ ուսուցչիս՝ որ արժանապատիվ եմ ապրում». Ալեքսանդր Մակեդոնացի:
9. «Բոլորից հարուստը նա է, որ մտահոգված է միայն շատ քչով». Դիոգենես:
10. «Անպայման ամուսնացեք: Եթե լավ կին հանդիպի, ապա երջանիկ կլինեք, եթե ոչ, կդառնաք փիլիսոփա». Սոկրատես:
11. «Օրինավոր մարդկանց օրենք պետք չէ, որպեսզի գործեն խղճի թելադրանքով: Իսկ վատերը կգտնեն օրենքը շրջանցելու միջոց». Պլատոն:
12. «Երջանիկ կյանքը Ձեզ ավելի պինդ չի դարձնի: Հոգու ամրությունը կարելի է զարգացնել՝ ապրելով դժվար ժամանակներ և մարտահրավեր նետելով ճակատագրի անակնկալներին». Էմիկուրոս:
13. «Չկա ոչինչ մշտական, բացի փոփոխություննրից». Հերակլիտ:
14. «Ժամանակ. ահա ամենամեծ արժեքը, որն ունի մարդը». Թեոֆրաստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը