Գերմանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Գերմանացի հասարակականքաղաքական գործիչներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության փոխնախագահ Վոլֆգանգ Հալբոոմը, Օստալբ շրջանի նահանգապետ Կլաուս Պավելը, Շվեբիշ Գմյունդի քաղաքապետ Ռիխարդ Յոզեֆ Առնոլդը՝ Շվեբեշ Գմյունդի համայնքային խորհրդի 4 անդամի ուղեկցությամբ, ինչպես նաեւ գերմանական «Gmunder Tagespost» օրաթերթի գլխավոր խմբագիր Միխայիլ Լենգեն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատվիրակության անդամները, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը: