Բաժիններ՝

«Պետք է ավելացնել դատավորներ թիվը». Դատական դեպարտամենտի ղեկավար

Երևանում յուրաքանչյուր քաղաքացիական դատավորի բաժին է ընկնում միջինում 1425 գործ, քրեականը` 80: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

«Սա անընդունելի թվաքանակ է, Երևանի ծանրաբեռնվածությունն անընդունելի է»,- ասաց նա` հավելելով, որ մարզերում էլ են դատավորները ծանրաբեռնված, և որևէ տեղ գործերը չեն պակասում, գնալով շատանում են:

«Ծանրաբեռնվածության տեսանկյունից ելնելով՝ որակական ցուցանիշների մասին խոսելը ճոխություն է դառնում»,- նկատեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Ըստ նրա` պետք է ելքեր գտնել, որ ծանրաբեռնվածությունը նվազի, և դա չազդի որակի վրա:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ քաղաքացիները դժգոհում են, որ այն դատերը, որոնք կարելի է արագ ավարտել, երկար ձգձգվում են: Նա հարցադրում արեց` արդյոք արհեստական չե՞ն ձգձգվում դատերը:

«Դատական պրոցեսն արհեստականորեն չի ձգձգվում: Եթե այսօր ընդունվում է գործը, նիստն օբյեկտիվորեն նշանակվում է 6-8 ամիս հետո: Վարչական վերաքննիչ դատարանում հաջորդ հունիսին է նշանակվում: Ազատ տեղ չունենք, միտում չունենք ձգձգելու: Գործերը ողջամիտ ժամկետում քննելու համար պետք է ավելացնել դատավորներ թիվը»,- պատասխանեց Կ. Փոլադյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս