Բաժիններ՝

Մոռացեք գաստրիտի և այրոցի մասին այս պարզ միջոցով

Որովայնն այն օրգանն է, որտեղ տեղի է ունենում նյութափոխանակության մեծ մասը։ Որովայնում թթուները pH-ի ցածր մակարդակի են, ինչը բավարար է՝ բակտերիաները վերացնելու համար։ Դրանք օրգանիզմ են մտնում սննդի միջոցով։ Fithacker.ru կայքը գրում է, որ այսպիսով ստամոքսային տրակտը պաշտպանված է հնարավոր վարակներից, որոնք կարող են դիարեա առաջացնել։ Սակայն այս օրգանը հակված է վարակների և հիվանդությունների, ինչպիսիք են գաստրիտը, որն առաջանում է լորձաթաղանթի բորոբոքման պատճառով։ Սա հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են որովայնի փքվածությունը, այրոցը, ախորժակի կորուստը, արյունահոսությունը և այլն։

Գաստրիտն առաջանում է այնպիսի գործոնների հետևանքով, ինչպիսիք են.

• ծխելը
• ալկոհոլի չարաշահումը
• քրոնիկական սթրեսը
• սնվելու վնասակար սովորություննեը
• Pylori վարակը

Գաստրիտի բուժման ավանդական միջոցներ կան, սակայն դեղամիջոցների մեծ մասը կողմնակի ազդեցություններ են ունենում։ Կարող եք օգտագործել որոշ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել ձեր վիճակը։

1. Բրնձի ջուր՝ այրոցից ազատվելու համար.

• 1 լիտր ջրի մեջ 2 բուռ բրինձ եփեք
• առանձնացրեք ջուրը և թողեք սառչի։

2. Գազարի և նեխուրի հյութը կհանգստացնի գաստրիտն ու այրոցը.

• խառնեք 2 գազար, նեխուրի մի քանի ճյուղ և մի փոքր ջուր
• խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։

3. Իմբիրն ու տանձը լավ աշխատում են որովայնի վտանգավոր բակտերիաների դեմ։ Խառնեք այս երկու բաղադրիչները և վայելեք հյութը։

4. Խնձորի և երիցուկի հյութը խմեք ամեն օր.

• մաքրեք խնձորը և կտրեք
• լցրեք թասի մեջ, մի փոքր ջուր ավելացրեք և երիցուկի թարմ ծաղիկներ
• եռացրեք այս խառնուրդը, թողեք սառչի։

5. Մաղադանոսի հյութ։ 1 լիտր ջուրը խառնեք մաղադանոսի հետ։ Ջուրը խմեք ամեն օր։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս