Գագիկ Բեգլարյանը ՌԴ տրանսպորտի նախարարին Ջերմուկում «պատիվ է տվել». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը շարունակում է շփվել ԵՏՄ կոլեգաների հետ։ Նախարար աշխատելու օրոք նա լավ հարաբերություններ է ստեղծել ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, որն անցյալ շաբաթ Երեւանում էր՝ ՀԱՊԿ համաժողովի կապակցությամբ։
Մեր տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Սոկոլովին, նրան հրավիրել Ջերմուկ, պատիվ տվել։ Նրանք գիշերել են Ջերմուկի շքեղ հանգստավայրերից մեկում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: