Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացավ
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1952 թ. ծնված Գեղանուշ Ավագյանին վրաերթի ենթարկելու մասին:
Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 5.30-ին, Գեղանուշ Ավագյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է: