Սա շատ խիզախ ու միաժամանակ շատ անվնաս հայտարարություն է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է. «Ով պետական բյուջեից մի կոպեկ տարել է, պետք է վռնդել ու փողը վերադարձնել բյուջե», հայտարարել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«ՉԻ» – Սա շատ խիզախ ու միաժամանակ շատ անվնաս հայտարարություն է: Մոտավորապես «ով էդ բանը արել ա՝ գյաջ ըլնի կպնի պատին» արտահայտության պես: Հասկանալի է, չե՞, որ որեւէ մեկը չի խոստովանի, որ «բյուջեից կոպեկ է տարել», իսկ տարողներին բացահայտելու ցանկություն առայժմ ինչ-որ չի զգացվում: Բացի այդ էլ, հետաքրքիր է՝ Վարդան Այվազյանի ասածը վերաբերում է միայն նրանց, որոնք վերջե՞րս են «բյուջեից կոպեկ տարել», թե՞ վաղեմության ժամկետ չկա: Որովհետեւ մարդ կա՝ ասենք, այդ գործով զբաղվել է բնապահպանության նախարար եղած ժամանակ, Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, կամ՝ ոչ թե բյուջեից «կոպեկ է տարել», այլ հակառակը՝ «կոպեկ է տվել բյուջեին» (կոպեկներով ինչ-որ հանքավայրեր սեփականաշնորհելով): Իսկ վռնդելուն մենք, իհարկե, դեմ չենք: Միայն մի պրոբլեմ կա՝ կառավարման համակարգում մարդ չի մնա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ  «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս