Կարեն Կարապետյանի նոր հրահանգը կարելի է համարել արդարացված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին տարիներին սովորական է դարձել այն երևույթը, որ պետական կառավարման համակարգի աշխատակիցները, այդ թվում նաև ղեկավար կազմի ներկայացուցիչները, աշխատանքային ժամերի ֆեյսբուքում զավզակություններով են զբաղված:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ պետական կառավարման հիմնարկների բոլոր աշխատակիցներին արգելված է աշխատանքային ժամերին` 9:00-ից մինչև 18:00-ն, համացանցերում ճեմել: Աշխատանքային ժամերին սոցիալական ցանցերից օգտվելը թույլատրվել է միայն լրատվական ծառայությունների աշխատակիցներին, որոնց դեպքում այդ գործողությունը նրանց մասնագիտական պարտականությունների մի մասն է կազմում:
Ի դեպ, պետական կառավարման համակարգում սկսել են ստուգել աշխատակիցների` համակարգչից օգտվելու ունակությունները, մասնավորապես, խոսքը ստեղնաշարով տեքստ տպելու արագության մասին է: Համաձայնեք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի այս հրահանգը կարելի է իսկապես համարել արդարացված և ճիշտ որոշում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։