Բաժիններ՝

Որո՞նք են աշխարհի ամենապաշտպանված մեսինջերները

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հրապարակել է նամակագրության առումով ամենապաշտպանված՝  11 ընկերությունների պատկանող թվով 16 մեսինջերների ցանկը:

Վարկանիշային ցուցակը գլխավորում են Facebook-ին պատկանող Messenger-ը և WhatsApp-ը, որոնց  հաջորդում են Apple-ի iMessage-ը և FaceTime-ը, երրորդ տեղում Telegram-ն է:

Viber-ը, Skype-ը, Snapchat-ը և Blackberry Messenger-ը անհուսալիների թվում են՝  100 հնարավոր միավորներից ստացել են 50-ից պակաս միավորներ:

Ըստ հրապարակման՝ վարկանիշը կազմելիս գլխավոր չափանիշ է դիտարկվել ծառայության մեջ գաղտնագրման առկայությունը. 16 մեսինջերներից միայն 6-ի դեպքում է end-to-end կոդավորումը (այսինքն՝ միայն հաղորդակցվող կողմերը կարող են կարդալ հաղորդագրությունը) նախնական միացված (WhatsApp, iMessage, FaceTime, Google Duo, Line, Viber):

End-to-end անհրաժեշտ կոդավարումն ընդհանրապես չունեն Skype-ը, Snapchat-ը, Google Hangouts-ը, Blackberry Messenger-ը: 14797421_10207953821147599_2084662892_n

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս