Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատմության մեջ առաջին անգամ արքայազնի են մահապատժի ենթարկել
Սաուդյան Արաբիայի իշխանությունները երեկ մահապատժի են ենթարկել թագավորական ընտանիքի անդամներից մեկին՝ արքայազն Տուրկի բեն Սաուդ Ալ Քեբիրին, որին մեղադրում էին 3 տարի առաջ Էր-Ռիադում իր ընկերոջը սպանելու մեջ, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում կատարելով թագավորության ՆԳՆ-ի հայտարարությանը:
Ինչպես պարզել է հետաքննությունը, արքայազնը Էր-Ռիադի վրանային ճամբարում՝ զանգվածային քաշքշուկի ժամանակ, կրակ էր բացել և գնդակահարել իր ընկերոջը՝ Ադիլ ալ-Մխեմիդին, ինչպես նաև վիրավորել ևս մի մարդու:
Արքայազնի հանցագործությունը թագավորությունում մեծ արձագանք էր առաջացրել:
Թագավորական ընտանիքի ներկայացուցչի մահապատիժն առաջինն է այդ արաբական միապետության պատմության մեջ: