ՀՀԿ-ն Աժ առաջիկա ընտրություններում լուրջ խնդիրներ է ունենալու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքները դեռ տարբեր ձևաչափերով քննարկվում են ՀՀԿ-ում։ Թեև ՀՀԿ երիտթևը հպարտորեն հայտարարում է, որ առանց Հովիկ Աբրահամյանի հաղթանակ են բերել, այնուամենայնիվ, զուտ թվերի համեմատությամբ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ-ն գալիք Աժ ընտրություններում լուրջ խնդիրներ ունի։ Ինչպես հայտնի է՝ Գյումրիում և Վանաձորում իշխանական ցուցակները ստացել են մոտ 15 հազարական քվե։ Սա այն դեպքում, երբ 2012-ին Վանաձորում ՀՀԿ– ական քաղաքապետի թեկնածուն՝ Սամվել Դարբինյանը, ստացել էր 21 հազար 300 քվե, իսկ Գյումրիում իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սամվել Բալասանյանը ստացել էր 27 հազար 500 քվե։

Երկու քաղաքներում էլ իշխանական լծակների գործադրմամբ հնարավոր եղավ արդյունք ապահովել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31