Բաժիններ՝

Իրաքի բանակն սկսել է ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրումը

Իրաքի զինված ուժերը այսօր առավոտյան սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը, որի մասին նախօրեին Իրաքի հեռուստատեսությամբ հայտնել էր երկրի վարչապետ Հայդեր Աբադին։ Իրաքցի վարչապետը կոչ էր արել տեղացիներին համագործակցել իրաքյան բանակի հետ։

Իրաքի հրետանին արդեն սկսել է քաղաքի ռմբակոծումը, որը 2014թ. գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո։

Քաղաքի կողմն է ուղևորվում նաև զրահատեխնիկա։ Բացի իրաքցի զինվորականներից՝ օպերացիային մասնակցում են նաև Իրաքյան Քուրդիստանի զորամիավորումներն ու ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ավիացիան։

Քաղաքի ազատագրման գործողությունը պլանավորվում էր մի քանի ամիս։ ՄԱԿ-ը արդեն նախազգուշացրել է, որ գործողության հետևանքները կարող են առնչվել մինչև 1.2 մլն մարդու, որոնք ապրում են քաղաքում և դրա մերձակայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս