Բաժիններ՝

Պայթյուն Գերմանիայի քիմիական գործարաններից մեկում

Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքի BASF կոնցեռնի ձեռնարկությունում պայթյուն է տեղի ունեցել։

Ընկերության թվիթերյան էջում հաղորդվում է մի քանի տուժածի մասին։ Ըստ գերմանական Bild թերթի՝ հոսպիտալացվել է 4 մարդ։

Լյուդվիգսհաֆենի բնակիչներին խորհուրդ է տրվել փակել դռներն ու պատուհանները և դուրս չգալ փողոց։ Գործարանում արտադրությունը կասեցվել է։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս