«Ռոսնեֆտ»-ը գնել է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարել է, որ «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքն ավարտված է, գործարքի ամբողջ գումարը մուտքագրվել է ռուսական բյուջե: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Նախարարը պարզաբանել է, որ գործարքի նախապատրաստման գործընթացում պոտենցիալ գնորդների կողմից արվել է երկու առաջարկ:
Բաժնետոմսերը գնել է «Ռոսնեֆտ» ընկերությունը: Ընդհանուր գումարը կազմել է 329,69 մլրդ ռուբլի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է հրաման «Բաշնեֆտ»-ը 330 մլրդ ռուբլիով վաճառքի հանելու մասին: