Սուրիկ Խաչատրյանի դուստրը դեռ չի դիմել ոստիկանություն. yerkir.am
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դստեր՝ Սվետլանա Խաչատրյանի կողմից հանցագործության մասին հաղորդում դեռևս չի ստացել: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Նշենք, որ երեկ համացանցում բուռն արձագանք էր ստացել նախկին մարզպետի դստեր կողմից հոր պաշտոնանկության վերաբերյալ ֆեյսբուքյան էջում արված սուր գրառումը:
Խաչատրյանի դուստրը երեկ Shamshyan.com-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը որևէ գրառում չի կատարել և վստահ է, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են: Նա հայտնել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի վարչություն:
«Ես վստահ եմ, որ իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն այդ անձին, ու հանրությունը կիմանա՝ ով կամ ովքեր են իրականում այդ զառանցանքների հեղինակը կամ հեղինակները: Ես կարծում եմ, որ այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից միտումնավոր սարքած է, ես նման բնույթի ոչ մի ստատուս չեմ գրել իմ ֆեյսբուքյան էջում, և այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից զառանցանքներ է, և այդ ամենը համարում եմ նրանց կողմից անբարոյականություն»,- կայքի հետ զրույցում ասել էր նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: