Բաժիններ՝

«Իմաստ չեմ տեսնում, որ «Միացյալ ազգային շարժման» անդամները մասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իմաստ չի տեսնում, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամները մասնակցեն խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Այս իրավիճակում խոսել այն մասին, որ երկրորդ փուլում ինչ-որ բան կփոխվի, քանի այնտեղ կան գլխավոր գործոնները, անիմաստ է։ Երկրորդ փուլից առաջ Իվանիշվիլին ասել է, որ իր թեկնածուները կհաղթեն բոլոր շրջաններում։ Բնականաբար, այսօրվա ընտրական համակարգի պայմաններում այդպես էլ կլինի։ Այդ պատճառով ես իմաստ չեմ տեսնում։

Բնականաբար, յուրաքանչյուր թեկնածու ինքը պետք է որոշի՝ մասնակցե՞լ երկրորդ փուլին, թե՞ ոչ ու դրանով լեգիտիմացնի ընտրությունները, որոնք անցկացվեն են շատ կոպիտ խախտումներով»,- հայտարարել է Սաակաշվիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս