Ֆեթուլլահ Գյուլենը ցանկանում է ամուսնանալ. թուրքական պարբերական
Թուրքական պարբերականներից մեկի` Turkiye Gazetesi-ի սյունակագիր Ֆուաթ Ուղուրը տեղեկություն է հրապարակել այն մասին, թե չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին տեղեկացնում է «Հուրիեթ» պարբերականը:
Նշվում է, թե հարսնացուին Գյուլենը գտել է վեց ամիս առաջ:
Խոսելով տեղեկության աղբյուրի մասին` Ուղուրը նշում է, թե այս մասին գյուլենական մի իմամ հայտնել է մեկ այլ երկրում գտնվող ընկերոջը: