Եգիպտոսը հայտարարել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկի մահվան մասին
«Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ Քամալը, սպանվել է Եգիպտոսում, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ Քամալն սպանվել է երկուշաբթի՝ եգիպտացի իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ։
Հրաձգության ընթացքում սպանվել է խմբավորման ևս մեկ անդամ։
Եգիպտոսի ՆԳՆ-ի տվյալներով՝ Քամալը ղեկավարել է «Մուսուլման եղբայրների» ռազմական թևը։
Եգիպտոսում նրան հեռակա կարգով դատապարտել էին ցմահ ազատազրկման։ «Մուսուլման եղբայրները» հայտարարել են, որ Քամալը կապի դուրս չի եկել երկուշաբթի օրվանից։
Խմբավորումը Եգիպտոսում համարվում է ծայրահեղական։