Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է զորքեր տեղակայել Լեհաստանում

ԱՄՆ-ը պատրաստ է, որքան հնարավոր է արագ սկսել իր զորքերը Լեհաստանի տարածքում տեղակայելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը, որը այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»։

Լեհաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Լեհաստանում տեղակայել և՛ ծանր տեխնիկա, և՛ զինծառայողներ, որոնք կընդգրկվեն գումարտակային խմբի մեջ և կհամագործակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականների հետ։

Մացերևիչը հիշեցրել է, որ Լեհաստանում ամերիկյան զորքերի տեղակայումը պլանավորված է հաջորդ տարվա սկզբին։
Զորքերը կտեղակայվեն հիմնականում երկրի արևելյան հատվածում, ինչպես նաև արևմտյան մասում։

Լեհաստանի պաշտպանության նախարարը խոսել է լուրջ սպառնալիքների մասին, որոնք ծառացել են Լեհաստանի և ողջ աշխարհի առաջ։

Նման սպառնալիքների շարքին նա դասել է իսլամական ծայրահեղականությունը, ռուսական ագրեսիան, Չինաստանի քաղաքականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս