Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան արել է ԵՄ-ից դուրս գալու առաջին քայլը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է հետ կանչել «Եվրոպական միությունների մասին 1972 թվականի օրենքը», որը սահմանել էր Եվրամիության օրենսդրության գերակայությունը Մեծ Բրիտանիայի տարածքում: Չեղյալ հայտարարման մասին կհայտարարվի Մեծ Բրիտանիայի թագուհու ամենամյա ուղերձում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բրիտանական կառավարությունը կներառի բոլոր անհրաժեշտ եվրոպական օրենքները բրիտանական օրենսդրությունում, իսկ նրանք, որոնք կհամարվեն ոչ անհրաժեշտ, ավելի ուշ չեղյալ կհայտարարվեն:

Իր նախաձեռնության մասին Թերեզա Մեյը պատմել է Sunday Times թերթին տված հարցազրույցում: Ինչպես սպասվում է, նա այդ մասին կհայտարարի այսօր Բիրմինհեմում՝ Պահպանողականների ամենամյա կուսակցական համաժողովի ժամանակ:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ չի գործարկի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը մինչև հաջորդ տարվա սկիզբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս