Բաժիններ՝

«Եդինայա Ռոսիան» Պետդումայի ընտրություններում հավաքել է ձայների կեսից ավելին

«Եդինայա Ռոսիան» ՌԴ Պետդումայի ընտրություններում ապահովել է սահմանադրական մեծամասնությունը։ Քվեաթերթիկների 91.8%-ի մշակումից հետո պարզվել է, որ կուսակցության օգտին իր ձայնն է տվել ընտրողների 54.16%-ը, հայտնում է RIA Novosti-ն։

Նախնական տվյալներով՝ Պետդումա է անցնում 6 կուսակցություն՝ 4 խորհրդարանական, «Ռոդինան» և «Քաղաքացիական հարթակը»։

Քվեարկության արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի Կոմկուսը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 13.5%-ով, երրորդ տեղում է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը` ձայների 13.26%-ով:

Ըստ այդ տվյալների՝ Պետդումա է անցնում նաև «Սպրավեդլիվայա Ռոսիան» (6.18%):
Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5-տոկոսանոց շեմը։

Տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցության հայտը կազմել է 47.9% տոկոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս