Հյուսիսային Կորեան հայտնի քաղաքական գործչի է մահապատժի ենթարկել
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնում են այն մասին, որ Հյուսիսային Կորեան այս հուլիսին մահապատժի է ենթարկել կրթության հարցերով փոխվարչպետ Կիմ Յոն Չժինին:
Հարավային Կորեան չի հայտնել, թե ինչպես է իրեն հաջողվել ստանալ այդ տեղեկությունը:
Սեուլում պնդում են նաև, որ Հարավային Կորեայի նկատմամբ քաղաքականության համար պատասխանատու նախարար Կիմ Յոն Չխոլը, Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտկոմի քարոզչության բաժնի տեղակալը ուղարկվել են վերադաստիարակության:
Նախօրեին Հարավային Կորեայի ԶԼՄ-ները հայտնել էին Հյուսիսային Կորեայում ևս 2 բարձրաստիճան պաշտոնյայի մահապատժի մասին, որոնք պատասխանատու են կրթության և գյուղատնտեսության համար, հայտնում է BBC-ն: