Բաժիններ՝

Ջոն Քերին խցանման մեջ է հայտնվել Հնդկաստան ժամանելուն պես

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հնդկաստան ժամանելով` երկու ժամով հայտնվել է խցանման մեջ, որն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին Twitter-ում հայտնել է Bloomberg գործակալության թղթակից Նիքոլաս Վադամսը:

«Ջոն Քերին Նյու Դելիում անձրևոտ գիշերը հայտնվել է խցանման մեջ, ինչպես բոլորը»,- գրել է Վադամսը:

Որոշ ժամանակ անց նա ճշտել է, որ Քերիի ուղին օդանավակայանից դեպի նշանակության վայր կազմել է 2 ժամ` նշելով, որ երեքշաբթի Հնդկաստանում նույնպես անձրևներ են սպասվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս