Պենտագոնը կոչ է արել Թուրքիային պայքարել ԴԱԻՇ-ի, այլ ոչ թե քրդերի դեմ
Թուրքիային անհրաժեշտ է կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունների վրա, այլ ոչ թե պայքարել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդերի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը:
«Մենք կոչ ենք արել Թուրքիային կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, այլ ոչ թե «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ: Վերջին մի քանի օրերին մենք թուրքական կողմի հետ բազմաթիվ շփումներ ենք ունեցել»,- ընդգծել է նա:
Վերջինս նաև հավելել է, որ հանդիպելու է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ:
«Հաջորդ շաբաթ Եվրոպայում ես փաստացի անձնական հանդիպում կունենամ իմ թուրք գործընկերոջ հետ»,- հայտարարել է Քարտերը: