Բաժիններ՝

Ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

Վանում անցած գիշեր տեղական ժամանակով մոտ ժամը 23:15-ին Իսքելե պողոտայում ոստիկանության բաժանմունքի մոտ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել 40 մարդ:

Ըստ թուրքական Demokrat Haber կլրատվական կայքի, պայթել է պայթուցիկով լիցքավորված Nissan տեսակի ավտոմեքենան: Սպանվածներից 3-ը քաղաքացիական անձինք, 2-ը` ոստիկաններ են: Վիրավորվածներից 18-ը եւս ոստիկաններ են:

Պայթյունի պատասխանատվությունը որեւէ կազմակերպություն դեռեւս չի ստանձնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս