Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Օգոստոսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ րտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 60,963,940 դոլար 475,35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 76,123,503 ԱՄՆ դոլար 476.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,162,539 եվրո 526.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,277,167 եվրո 531.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,186,148,022 ՌԴ ռուբլի 7,29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 403,927,072 ՌԴ ռուբլի 7,29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս