«Բարև Երևանը» շարունակում է պահանջել. նամակ Վլադիմիր Գասպարյանին
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը այսօր նամակով դիմեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«Արդեն տևական ժամանակ է, ինչ շինծու մեղադրանքով ձերբակալվել և կալանավորվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը, ովքեր փորձում էին խաղաղ ցույցերի միջոցով իրենց իրավունքը իրացնել՝ թույլ չտալով արյունահեղություն ժողովրդի և ոստիկանության միջև:
«Բարև Երևանը» պահանջում է վերանայել նրանց, ինչպես նաև՝ բոլոր քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքների հիմքերը: Ամբողջ հասարակությունը տեսավ, որ այդ անկարգությունները հրահրվեցին ոստիկանության կողմից, որոնց մեջ իր մեծ լուման ներդրեց Լյովա Երանոսյանը, ում արձակուրդ ուղարկեցին: Մինչդեռ հասարակության պահանջն է, որ տղաների փոխարեն նա հայտնվեր կալանավայրում:
Շարունակում ենք պահանջել աշխատանքից ազատել Լյովա Երանոսյանին և ենթարկել պատասխանատվության»: