Բաժիններ՝

Սամվել Ֆարմանյանը Մհեր Սեդրակյանին հարց չի տվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հանուն խոսքի ազատության» հավաքը, որը կազմակերպվել էր հայաստանյան առաջատար մի շարք լրատվամիջոցների կողմից: Բողոքի ակցիան նախաձեռնվել էր՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: Այսօր Ազատության հրապարակում ընթերցվեց հայտարարության տեքստը, որը բաց էր ստորագրել ցանկացողների համար:

Բողոքի ակցիայի նախաձեռնող խմբի անդամներն են՝ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը և 168.am առցանց կայքի խմբագիր Գառնիկ Գևորգյանը, «Ժամանակ» օրաթերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «Իրատես» թերթի և irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը, «Հայկական Ժամանակ» օրաթերթի և armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյանը, «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի և chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը, yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյանը, A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, Yerkirmedia հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյանը, «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Lragroxner (18) Lragroxner (19) Lragroxner (21)

IMG_4504  Lragroxner (13) Lragroxner (15) Lragroxner (12) Lragroxner (9) Lragroxner (11) Lragroxner (10) Lragroxner (5) Lragroxner (4) Lragroxner (6) Lragroxner (3) Lragroxner (8) Lragroxner (2)

Կարդացեք նաև

Ակցիային ներկա էին և հայտարարությանը միացել էին բազմաթիվ պատգամավորներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ: Ներկա էր նաև ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորների հետ (Լյովա Խաչատրյան, Վահե Էնֆիաջյան) ևս միացել էր ակցիային: Ն. Զոհրաբյանը նշեց, որ, եթե մեր նորանկախ հանրապետությունում ինչ-որ մի ինստիտուտ կարելի է «քչից-շատից» կայացած համարել, ապա դա չորրորդ իշխանությունն է, լրատվամիջոցներն են.

«Ասում են` «այս պաշտոնյային հանեցին, այն պաշտոնյային հանեցին», եթե ինչ-որ պաշտոնյա իր պաշտոնում թերացել է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են մարդուն հանում, նրան նաև պետք է պատասխանատվության ենթարկեն, եթե նրան հանում են և ուղարկում են կադրերի ռեզերվ՝ «իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»… այդպես չպետք է լինի, մենք պետք է իմանանք, թե տվյալ մարդիկ ինչո՞ւ են պաշտոնանկ եղել, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Օր առաջ լրագրողների հանդեպ բռնություն կիրառած ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա՝ նկատի ունենալով Ազգային անվտանգության ծառայությունից  և Ոստիկանությունից վերջերս պաշտոնանկ արված բարձրաստիճան պաշտոնյաներին:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ ևս միացավ բողոքի ակցիային և լրատվամիջոցների համատեղ հայտարարությանը: Նա նշեց, որ լրագրողների վճռականությանը չի կասկածում, ինքն էլ մասնագիտությամբ լրագրող է ու հաճույքով կմասնակցի բոլոր վճռական գործողություններին:

«Հայաստանում պետք է լինեն քաղաքական փոփոխություններ, սա խոսքի ազատության խնդիր է, բայց խոսքի ազատության խնդիրն այսօր քաղաքական խնդիր է: Եթե մենք ուղղակի ստորագրում ենք՝ ստորագրելու համար, դա վատ է, բայց եթե մենք ստորագրության մեջ բովանդակություն ենք դնում՝ դա լավ է»,- նշեց պատգամավորը:

ԱԺ Հանրապետական (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ևս միացել էր բողոքի ակցիային: Նա նշեց, որ նման դեպքերը պետք է դատապարտվեն, ու մեղավորները պետք է կանչվեն պատասխանատվության. «Լրագրողների մասնագիտական գործունության խոչընդոտման և լրագրողների նկատմամբ բռնության կիրառման դեպքերի առիթով քննությունը պետք է տա պատասխաններ, և մարդիկ պետք է պատասխանատվութան ենթարկվեն: Սա այն ճանապարհն է, որ կարող է ցրել լրագրողական հանրության մտահոգությունը»:

Լրագրողների հարցին, թե՝ խոսե՞լ եք արդյոք ձեր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ՝ մամուլում առկա այն հրապարակումների մասին, որ Սարի թաղում գործել-բռնություն են գործադրել հենց իր՝ Մհեր Սեդրակյանի աշխատակիցները, Ս. Ֆարմանյանը պատասխանեց, որ ինքը չի կարող իրեն վերապահել քննչական մարմինների ֆունկցիան, առավել ևս, քննություն իրականացնել մամուլում կամ հասարակությունում տեղ գտած այս կամ այն տեղեկատվության՝ իրականությանը համատասխան լինելու վերաբերյալ:

«Կիսում եմ լրատվամիջոցների մտահոգությունը, որ կապված է վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Անկախ նրանից՝ ով է այսօր գտնվում իշխանությունում, ով է ներկայացնում ընդդիմությունը, մամուլի ազատությունը և խոսքի ազատությունն այն ֆունդամենտալ ձեռքբերումներից է, որի ուղղությամբ Հայաստանը 25 տարվա ընթացքում առաջընթաց ունի: Հետևաբար՝ նման դեպքերը պետք է դատապարտվեն, ու մեղավորները պետք է կանչվեն պատասխանատվության»,- նշեց իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս