Բաժիններ՝

«Անկարան և Մոսկվան մի շարք կարևոր հարցեր կքննարկեն». Թուրքիայի վարչապետ

Անկարան և Մոսկվան մի շարք կարևոր հարցեր կքննարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Ռուսաստան այցի շրջանակում, ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Նրա խոսքով` կողմերը կքննարկեն սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացը:
Սպասվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների այսօրվա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ռուս-թուրքական հարաբերություններին ութամսյա ճգնաժամից հետո, որն առաջացել էր 2015թ. նոյեմբերին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո:

Էրդողանի այցը Ռուսաստան կդառնա Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Էրդողանի առաջին օտարերկրյա այցը:

Թուրքական պատվիրակության կազմում են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջին, Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը, Թուրքիայի փոխվարչապետ Ահմեդ Շիշմեքն ու երկրի հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս