Բաժիններ՝

Ոստիկան Մագան աշխատանքի է ընդունվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ. aravot.am

Հուլիսի 27-ին Խորենացի փողոցում մի տարեց կնոջը բերման ենթարկող ոստիկանության «Հրեշտակների» գումարտակի ոստիկան Մարգարիտա Կարապետյանի անվան շուրջ բարձրացված աղմուկից հետո Aravot.am-ը հարցում էր ուղարկել ոստիկանությանը: Մենք մասնավորապես հետաքրքրվել էինք՝ ինչպե՞ս է Մարգարիտա Կարապետյանն ընդունվել աշխատանքի ոստիկանական համակարգում: Ի՞նչ քննություններ է հանձնել, եւ ինչպիսի՞ն են քննության արդյունքները: Խնդրել էինք նաեւ տրամադրել Մարգարիտա Կարապետյանի քննության արդյունքները: Հետաքրքրվել էինք՝ արդյոք ոստիկանությունը որեւէ մեկին համակարգ ընդունելիս հաշվի՞ է առնում տվյալ անձի անցյալը. մասնավորապես՝ սոցցանցերում եւ որոշ լրատվամիջոցներում շրջանառվում է, որ Մարգարիտա Կարապետյանը նախկինում աշխատել է «Քրեյզի» ստրիպտիզ ակումբում: Aravot.am-ն այս հարցերը ուղղել էր ոստիկանությանը, քանի որ, երբ մի քանի տարի առաջ ստեղծվեց «Հրեշտակների» գումարտակը եւ կանայք ընդունվեցին այս գումարտակում ծառայության, ոստիկանության ղեկավարությունը հպարտությամբ հայտարարում էր, որ պարեկապահակային այս գումարտակում ծառայության անցնելուց առաջ ոստիկանները հատուկ վերապատրաստում են անցնում:

Այս գումարտակում պատահական անձինք չեն լինում, ըստ ոստիկանության այն ժամանակվա հայտարարությունների, գումարտակում ծառայողները տիրապետում են օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, քաղաքացիների հետ բանակցելու հմտություններին, առաջին բուժօգնություն տրամադրելու մեթոդներին: Գումարտակի բոլոր ոստիկանները, կամ գրեթե բոլորը բարձրագույն կրթություն պետք է ունենան, համենայնդեպս, գումարտակի ստեղծման ժամանակ այդպես էր ներկայացվում: Այս առավելությունների համար էլ պարեկապահակային ծառայության այս գումարտակին «էլիտար» ոստիկաններ էին ասում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս