ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստում առաջնային կլինեն միասնական շուկաների ձեւավորման խնդիրները

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն օգոստոսի 12-ին Սոչիում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Նիստի ընթացքում կարծարծվեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հրատապ հարցերը»,- նշել են մամուլի ծառայությունում:

«Պլանավորվում է առաջնային ուշադրություն հատկացնել միասնական շուկաների ձեւավորման խնդիրներին, այդ թվում՝ սոցիալապես կարեւոր այնպիսի ոլորտում, ինչպիսին դեղամիջոցների շրջանառությունն է»,- ընդգծել են նախարարների կաբինետում:
«Նախատեսվում է քննարկել Միության Մաքսային օրենսգրքի նախագիծը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս