Զիդանի երկու որդիները թիմի հետ ուղևորվում են Կանադա
Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը որոշել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք ուղևորվելու են Հարավային Ամերիկա՝ անցկացնելու մինչմրցաշրջանային նախապատրաստության առաջին փուլը:
Կանադա չեն մեկնել թիմի մի քանի հիմնական ֆուտբոլիստներ, ովքեր մասնակցել են Եվրո-2016-ին: Տվյալ պահին նրանք գտնվում են արձակուրդի մեջ և ավելի ուշ կմիանան թիմին:
Հարկավոր է նշել, որ Զինեդին Զիդանը մինչմրցաշրջանային հավաքին վերցրել է ակումբային ակադեմիայի մի քանի սաների, որոնց կազմում են ֆրանսիացու երկու որդիները՝ դարպասապահ Լուկան և կիսապաշտպան Էնցոն:
Հարավային Ամերիկայում մինչմրցաշրջանային մրցաշարի շրջանակներում «Ռեալը» կհանդիպի «ՊՍԺ»-ի, «Չելսիի» և «Բավարիայի» հետ:
Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես, Ալեքս Կրանինգս, Լուկա Զիդան:
Պաշտպաններ՝ Դանիլո, Ռաֆայել Վարան, Մարսելո, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես, Ֆիլիպ Լինխարտ, Ալվարո Տեխերո, Աշրավ Խակիմի:
Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո, Իսկո, Մատեո Կովաչիչ, Մարկոս Լյորենտե, Մարկո Ասենսիո, Մարտին Էդեգոր, Էնցո Զիդան, Ալեյշ Ֆեբաս:
Հարձակվողներ՝ Քարիմ Բենզեմա, Խեսե Ռոդրիգես, Բորխա Մայորալ, Մարիանո Դիաս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը