Թզի և ձիթապտղի խառնուրդ. Հրաշալի բուժակ՝ մի շարք հիվանդությունների դեմ
Թուզը յուրահատուկ հատապտուղ է, որը թե՛չորացրած, թե՛ թարմ վիճակում պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և այլ օգտակար տարրեր:
Եթե ստամոքսի խնդիրներ ունեք կամ բարձր խոլեստերին, ապա պարտադիր ներառեք այս հատապտուղը ձեր սննդակարգում:
Թզի օգտակար հատկանիշները
Թուզը լավացնում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը: Մեծ քանակությամբ բջջանյութի շնորհիվ՝ թուզն օգնում է նիհարել և մաքրել օրգանիզմը շլակներից:
Թուզը հարուստ է կալցիումով, որը շատ հեշտությամբ է մարսվում: Այն անփոխարինելի է բոլոր նրանց համար, ովքեր կաթի հանդեպ ալերգիա ունեն:
Մեծ քանակությամբ կալիումի շնորհիվ թուզը լավացնում է նաև սրտի աշխատանքը: Թուզը նաև պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք բարձրացնում են իմունիտետն ու լավացնում են առողջությունը:
Թուզը լավացնում է մաշկի վիճակը, հարթեցնում է դեմքի մաշկի գույնը:
Թզից պատրաստված բնական դեղամիջոց
Բաղադրություն
- 40 չորացրած թուզ
- Ձիթապտղի յուղ
Չորացրած թզի վրա լցրեք ձիթապտղի յուղը, կափարիչը ծածկեք: Այն 40 օր պահեք սառնարանում, որից հետո կարող եք սկսել ընդունել դեղամիջոցը: Առավոտյան դատարկ ստամոքսին կերած 1 թուզը կամրացնի առողջությունն ու կլուծի մի շարք խնդիրներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը