Բաժիններ՝

«Բոլորից շատ ես կկարոտեմ Մխիթարյանին». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ կկարոտի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել մանկունյանցիների հետ՝ նախատեսված 4 տարվա համար՝ 1 տարի ևս երկարաձգելու հնարավորությամբ:

«Մենք կորցրեցինք 3 առանցքային ֆուտբոլիստների՝ Հումմելսին, Գյունդողանին և Մխիթարյանին: Մենք արեցինք ամեն ինչ մեր ուժերի չափով, որպեսզի պահենք նրանց, բայց նրանց վերաբերյալ առաջարկները չափազանց լավն էին: Հեռացած ֆուտբոլիստները մեծ ազդեցություն էին թողնում թիմի վրա: Նրանք օրինակ էին մյուսների համար:

Թերևս, բոլորից շատ ես կկարոտեմ Մխիթարյանին: Ես նրա մեծ երկրպագուն եմ»,- Տուխելի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս