Ով է Արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Պապիկյանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Պապիկյանն այսօր նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Արմեն Սմբատի Պապիկյանը ծնվել է 1973 թ., Երևանում:
1990-1995 թթ.- սովորել և ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ։
2000 թ. – սովորել և ավարտել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։
1999 թ. – վերապատրաստվել է Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում։
2001 թ. – վերապատրաստվել է ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում (Հռոմ)։
Աշխատանքային գործունեությունը
1997-1999 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարության ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։
1999-2002 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար։
2002-2005 թթ. – ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար։
2002-2005 թթ. – Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
2005-2007 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ։
2007-2011 թթ. – ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական – ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ։
2011 թ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական։
2011 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)։
2016 թվականի հունիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանով ազատվել է պաշտոնից:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Արմեն Պապիկյանի կինը՝ Էլեն Հարությունյանը, ՀՀ պետական գործիչ Խոսրով Հարությունյանի դուստրն է։
Աղբյուրը՝ wikipedia.org