Հռոմի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետ կարող է կին ընտրվել
Իտալիայում անցկացվում են քաղաքապետերի ընտրություններ երկրի 4 խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իտալիայի մայրաքաղաքում քաղաքապետի պաշտոնում պատմության մեջ առաջին անգամ կարող է կին ընտրվել՝ Վիրջինիա Ռաջին, որը ներկայացնում է «Հինգ աստղերի շարժումը» (M5S):
Նրա դեմ հանդես է գալիս Ռոբերտո Ջակետտին, ում աջակցում է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
Սա քվեարկության երկրորդ փուլն է: Առաջին փուլում Վիրջինիա Ռաջին ստացել է ձայների ավելի քան 32%-ը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Ջակետտին: Ռաջիի քարոզարշավի հիմնական թեման կոռուպցիայի դեմ պայքարն է:
Քաղաքապետերի ընտրություններ են ընթանում նաև Միլանում, Թուրինում և մյուս քաղաքներում, որտեղ ոչ մի թեկնածու չէր կարողացել ստանալ ձայների ավելի քան 50 տոկոսը: