Բաժիններ՝

Ռոնալդուն ամենավատն է իրացնում տուգանայինները Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում

Opta-ն առաջարկում է ծանոթանալ վիճակագրության, ըստ որի՝ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամենից վատն է իրացնում տուգանային հարվածները Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում:

Այս ցուցանիշին են գումարվել նաև Եվրո-2016-ի խմբային փուլի Իսլանդիայի հետ խաղում Ռոնալդուի չիրացրած 2 տուգանային հարվածները:

Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Ռոնալդուն 34 անգամ իրացրել է տուգանային հարված, սակայն չի խփել ոչ մի գոլ:

Opta-ի կազմած ցուցակում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Միշել Պլատինին, Ռոնալդ Կումանը, Զինեդին Զիդանը, Ֆրանչեսկո Տոտտին և այլք:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս