Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունիսի 3-ի ԱԽ-10-Ե-13 և ԱԽ-10-Ե-14 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.
1. Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2. Կարեն ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: