Հնդկաստանում «ՄիԳ-27» ինքնաթիռը մխրճվել է տան մեջ
Հնդկաստանի զինված ուժերին պատկանող «ՄիԳ-27» կործանիչ-ռմբակոծիչը կործանվել է Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքում՝ երկրի հյուսիս-արևելքում, հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը մխրճվել է շինության մեջ: Նախնական տեղեկություններով՝ տուժել է 2-3 մարդ:
«ՄիԳ-27»-ի երկու օդաչուներին էլ հաջողվել է բարեհաջող կերպով կատապուլտ կատարել: Հեռուստաալիքի տվյալով՝ ինքնաթիռը երկար ժամանակ է շահագործվել ու հին է համարվել: