«Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստներ վստահաբար կմնան թիմում
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը տեղեկացրել է, որ ակումբի գույները ներկայացնող 3 ֆուտբոլիստներ վստահաբար կմնան թիմում:
Այդ երեք ֆուտբոլիստներն են Նեյմարը, Մասկերանոն և Տեր Շտեգենը:
Ֆերնանդեսը նշել է, որ ոչինչ չի լսել Նեյմարի հեռանալու մասին, դարպասապահները թիմին բավարարում են, իսկ Մասկերանոյի հետ զրույցից պարզ է դարձել, որ նա կմնա:
Պատահական չէ, որ Ֆերնանադեսը խոսել է հենց այս երեք ֆուտբոլիստների մասին, քանի որ վերջին շրջանում հենց նրանց տեղափոխություններն են քննարկվում ամենից շատ:
Սիրարփի Աղաբաբյան