Բունդեսթագում մեկնարկել են քննարկումները Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ. ուղիղ

Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել են քննարկումները «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» խորագիրն ունեցող բանաձևի շուրջ, որով Առաջին աշխարհամարտին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են իրենց անունով` «ցեղասպանություն»:

Քննարկումներին հաջորդելու է քվեարկությունը: Բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կասմող Քրսիտոնեա- դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչներիկուսակցությունները:

Կառավարության փոխխոսնակ Քրիստիան Վիրցը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սատարում է բանաձևին և պրոբացիոն քվեարկության ժամանակ նույնպես կողմ է քվեարկել դրան: Այդուհանդերձ, իր ունեցած պայմանավորվածությունների պատճառով Մերկելը
հունիսի 2-ին կայանալիք քննարկմանն ու քվեարկությանը չի կարողանալու մասնակել:

Իշխող կուսակցության մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Քրիստինե Լամբրեհտը հայտնել է, որ իր կուսակցության պատգամավորներից բանաձևին դեմ քվեարկություն չի ակնկալում:
Թուրքիայի իշխող շրջանակները դեռ օրեր առաջ սկսել են մեծ աղմուկ բարձրացնել այս բանաձևի շուրջ: Գերմանիայի իշխանություններին երկկողմ հարաբերությունները վատացնելու հեռանկարով սպառնացել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը` ովքեր չեն խորշել հիշեցնել Գերմանիայում բնակվող շուրջ 3 միլիոնանոց թուրքական համայնքի գործոնի մասին:

Ավելին, հունիսի 1-ին Գերմանիայում բնակվող թուրքերը բազմահազարանոց ցույց են իրականացրել Բեռլինում` պահանջելով դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձրին ու «խնդիրը թողնել պատմաբաններին»:

Ավելի վաղ գերմանաբնակ թուրքերը Բունդեսթագի պատգամավորներին և բանաձևը լուսաբանող լրագրողներին սպառնալից նամակներ էին ուղարկել` վիրավորելով և սպառնալով արժանացնել Հրանտ Դինքի ճակատագրին:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` ԳերմանիայիԴաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր
ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել:

2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն:

Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը:Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումներըքվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:

Տեսանյութեր

Լրահոս