Բաժիններ՝

Ազատվեք պիգմենտային հետքերից

Պիգմենտային բծերը հաճախ հանդիպող առողջական խնդիր է: Սակայն դրանցից կարելի է ազատվել տնական բաղադրատոմսերի միջոցով:

Ognov կայքը խորհուրդ է տալիս պրոցեդուրա, որը կգնի ձեզ այս հարցում:

Տնական փիլինգ

Տնական փիլինգի համար անհրաժեշտ է

  • 50 գ կեֆիր
  • 10 հաբ ասպիրին
  • 10 հաբ վիտամին C

Ասպիրինի և վիտամին C-ի հաբերը տրորեք, խառնեք կեֆիրով: Խառնուրդը քսեք դեմքին, թողեք մի քանի րոպե: Կարող եք այս խյուսը քսել միայն պրոբլեմատիկ հատվածներին:

Հնարավոր է՝ մի փոքր այրոց զգաք: Սակայն, եթե զգում եք, որ այրոցն ուժեղանում է, անմիջապես լվացեք դեմքը: Նման փիլինգից հետո սնուցող դիմակ քսեք: Այս դեպքում հրաշալի կօգնեն թթվասերով դիմակները: Թթվասերը, բացի իր օգտակար հատկանիշներից, նաև սպիտակեցնող հատկություն ունի:

Կիտրոնի հյութով դիմակ՝ պիգմենտային բծերի դեմ

Կիտրոնի հյութով դիմակները չափազանց արդյունավետ են: Պարզապես պիգմենտային բծերի վրա կիտրոնի հյութ քսեք, կարող եք նաև 5 կաթիլ կիտրոնի հյութը խառնել 50 գ մեղրով: Աստիճանաբար կաթիլների քանակն ավելացրեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս