Եվրասկեպտիկներն առաջատարն են Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունների շուրջ հանրաքվեի նախաշեմին
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը ներկայում 3 տոկոսով գերազանցումԷ այդ քայլի հակառակորդների թվաքանակը: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն ICM սոցիոլոգիական ծառայությունն անցկացրել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության հարցի շուրջ հունիսի 23- ին նշանակված համազգային հանրաքվեի նախաշեմին:
Նշվում Է, որ հարցվածների 45 տոկոսը, որոնց զանգահարել են ծառայության աշխատակիցները, հանդես են եկել հաջակցություն «բրեքզիթի»: Ընդ որում հետազոտության մասնակիցների միայն 42 տոկոսն Է հայտարարել, որ քվեարկելու Է Եվրամիությանը երկրի անդամակցությունը պահպանելու օգտին:
Ներկայիս տվյալները վկայում են այն բրիտանացիների թվի շարունակվող կրճատման մասին, որոնք հանդես են գալիս երկիրը ԵՄ-ի կազմում պահպանելու օգտին:
Եվրասկեպտիկների դիրքերի Էական ամրապնդում տեղի ունեցավ այն պայմաններում, երբ աճում Է մտահոգությունը իր սահմանները հսկելու եւ միգրանտների ներհոսքը կանխելու Մեծ Բրիտանիայի իշխանությունների ընդունակության կապակցությամբ:
Անցած շաբաթ Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնել Է, որ երկրում ընդհանուր միգրացիոն աճը կազմել Է 333 հազար մարդ, ինչպես նաեւ կանխատեսել Է, որ առաջիկա տասը տարում Թագավորության բնակչության թվաքանակը կավելանա 4 միլիոնով:
Դրանից հետո եվրասկեպտիկների քարոզարշավի ղեկավարները վարչապետ Դեւիդ Քեմերոնին, որը գլխավորում Է ԵՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու արշավը, մեղադրեցին երկիր միգրանտների հոսքը հարյուր հազարներից մինչեւ տասնյակ հազարներ կրճատելու նախընտրական խոստումները չկատարելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: