Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին. «Առավոտ»
«Որեւիցե բլից կրիգ կամ այլ ձեւակերպումներ պատերազմ ես դա չեմ համարի, դա եղել է դիվերսիոն գործողություն, որտեղ հակաոակորդը քայլեր է ձեռնարկել, փորձել է պատժիչ գործողություն կատարել, որտեղ ինքը ստացել է անսպասելի հաջողություն, անսպասելի՝ իրենց համար, հետո փորձել է ամրապնդել էդ հաջողությունը։ Ես չեմ համարում դա պլանավորված օպերացիա, դա պլանավորել են կորպուսի ղեկավար ոազվեդխմբերը իրենց, փորձել են դիվերսիոն գործողություն կատարել։ Թե մեր անտարբերությունն էր պատճառը, թե մերոնք թուլացրել էին դիրքերը, թե պատճառներ է եղել՝ արդեն նախարարությունը պետք է հետաքննի։ Փաստն այն է, որ կես ժամ, մի ժամվա մեջ այդ ամբողջ դիրքերը հանձնվել են, դրանից հետո փորձել են վերականգնել, որն էլ բերել է կորուստների»,-ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը երկարատեւ բացակայությունից հետո վերադառնալով՝ «ՍիվիլՆեթի» հետ զրույցում վերլուծել է ապրիլ յան պատերազմը եւ այսպիսի գնահատական տվել։
«Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հակադարձեց Սամվել Բաբայանին. «Իհարկե, դա պատերազմ է եղել։ Ընդհանրապես, երբ որ որեւէ անձնավորություն, նամանավանդ մարդ, որը ժամանակին բանակի հետ կապ է ունեցել, հայտարարություն է անում, պետք է հարցնեք՝ ինչո՞ւ է նա դիտում դա որպես դիվերսիոն գործողություն կամ որպես պատերազմ չի դիտում, ի՛նչ չափանիշներով է նա եկել այդ եզրակացության»։
Մեր դիտարկմանը, որ Սամվել Բաբայանը բացատրում է այսպես. «Պատերազմ սկսելու դեպքում հակառակորդը պետք է օդային ուժերը չեզոքացնի։ Ինքը ունի բոլոր կոորդինատները, իր ձեռքը հասնում է բոլոր մեր հենակետերին, որտեղ զորքերը կանգնած են, ու նա պետք է խփեր, եթե պատերազմ է սկսել։ Խփե՞լ է արդյոք մեր օդային ուժերին՝ չէ։ Եթե չի խփել, ուրեմն պատերազմ չի սկսել։ Մենք չպետք է հասարակությանը ձեւակերպենք, որ պատերազմ է եղել։ Թույլ եք տվել սխալ աոաջին գծում, դիրքերը հանձնել եք, փորձել եք վերականգնել, ստացվել է այն, ինչ կա»։
Դավիթ Բաբայանն արձագանքեց՝ «Ուրեմն պատերազմ չի, հա՞, ուրեմն տասնյակ հազարավոր արկերը՝ սնարյադները, որ նա օգտագործել է, դա պատերազմ չի, հա՝, ո՞ր չափանիշով։ Իսկ ի՞նչ է, ամեն մի պատերազմում օդային բաղադրամասն աշխատո՞ւմ է։ Սենք ասել ենք, որ դա եղել է չորսօրյա պատերազմ, բայց չի հասել այն լայնածավալին, որը կարող էր լինել, որի ժամանակ կհրթիռակոծվեին Ստեփանակերտը, Երեւանը եւ Բաքուն։ Այդ աստիճանի չի հասել, բայց այն, որ դա եղել է լայնածավալ պատերազմ՝ դա միանշանակ է, որովհետեւ արկերի բանակը, այն զինամթերբի բանակը, որն օգտագործվել է այդ 4 ՚ օրերի ընթացքում, այնքան շատ է, որ սա նույնիսկ, ըստորոշ հաշվարկների, գերազանցում է այն բոլոր զինամթերբի քանակը, որ օգտագործվել է աոաջին դարաբաղյան պատերազմի ժամանակ։ Նույնիսկ այսպիսի կարծիքներ էլ կան»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: