Դենիել Քրեյգը հրաժարվել է Բոնդի դերին վերադառնալու համար առաջարկվող գրեթե 100 մլն դոլարից
Դերասան Դենիել Քրեյգը, որը կատարել է «007» գործակալի դերը «բոնդապատումի» վերջին չորս ֆիլմերում, մտադիր չէ գերլրտեսի կերպարին վերադառնալ նույնիսկ 68 միլիոն ֆունտ (98,5 միլիոն դոլար) դիմաց: Ինչպես մայիսի 19-ին հայտնել է The Daily Mail թերթը, պրոդյուսերները պատրաստ են եղել հենց այս գումարը վճարել, որպեսզի բրիտանացուն պահե ն եւս երկու կինոնկարների մասնակցելու համար:
«007. Սպեկտր» (Spectre) ֆիլմից հետո Դենիելն ստուդիայի ղեկավարությանն ասել է, որ վերջնականապես եւ անդառնալիորեն իր համար փակում է Բոնդի թեման,- ասել է հրատարակության աղբյուրը:- Նրանք հսկայան փող են առաջարկել, բայց փողը նրան չի հետաքրքրել»:
Ավելի վաղ Քրեյգը միանշանակ հասկանալ է տվել, որ մտադիր չէ այլեւս վերադառնալ «007» գործակալի դերին: «Ավելի շուտ կկտրեմ երակներս, քան կնկարահանվեմ «բոնդապատումի» եւս մեկ ֆիլմում»,- մի առիթով կես-կատակ հայտարարել է նա տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Նշվում է, որ Քրեյգը Նորին Մեծության գաղտնի ծառայության գործակալի ամենաբարձր վարձատրվող դերակատարն է պատմության մեջ, իսկ ընդամենը չորս ֆիլմերին մասնակցելու համար դերասանն ստացել է շուրջ 55 միլիոն դոլար: Բրիտանացու մասնակցությամբ լրտեսի մասին կինոնկարների միագումար բյուջեն կազմել է շուրջ 800 միլիոն դոլար, իսկ աշխարհում դրանք հավաքել են շուրջ 3 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: