Ալիևը 4 մլն դոլար է հատկացրել ԼՂ սահմանամերձ շրջանների գյուղերում վերականգնողական աշխատանքների իրականացման համար
                                    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ 6 միլիոն մանաթ (շուրջ 4 մլն դոլար) է հատկացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի հարակից ադրբեջանական բնակավայրերի վերականգնման նպատակով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Աղդամի ու Տերտերի (Թարթառ) շրջանների բնակավայրերի վերականգնման համար հատկացվել է 3 միլիոն մանաթ՝ յուրաքանչյուր շրջանին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    